Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ․ Վահրամ Պողոսյան
НКՊարզվում է այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Սրանք հստակ հետախուզական տվյալներ են և շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միան մի ուղղությամբ 148 ազգությամբ լյազգի զինվոր է զոհվել, մի քանի 100 զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում հավանաբար մենք ականատես կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիայի։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը սադրիչ գործողություններ է իրականացնում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ»,-ասաց Պողոսյանը։