Այս գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան
NKՍեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ այս գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Իրավիճակը կարող ենք գնահատել հարաբերական հանգիստ: Պատերազմը շարունակվում է, այնպես չէ, որ պատերազմն ավարտվել է:
ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի ու համարժեք պատասխան»,-ասաց նա: