Պարսկաստանը համապատասխան արձագանք կտա. Արծրուն Հովհաննիսյանը՝ Իրանի տարածքում ընկած ուղղաթիռի հետեւանքների մասին
Իրան«Պարսկաստանը համապատասխան արձագանք կտա: Նախորդ օրերին էլ ադրբեջանական սպառազինության գործածություն է եղել, որից կրկին տուժել էր Պարսկաստանի տարածքը», այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասած ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հվհաննիսյանը՝ անդրադառնալով հայկական կողմից խոցված եւ Իրանի տարածքում ընկած ուղղաթիռի ռազմական եւ դիվանագիտական հետեւանքների մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, ինչի կապակցությամբ ՊԲ-ն ներողություն է խնդրել ԻԻՀ-ից՝ նշելով, որ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում: