ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ
БлогосфераԱյս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել է միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։