Պուտինը, Թրամփը և Մակրոնը համատեղ հայտարարություն կանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
ԱրցախՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության պատրաստման մասին: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն հայտնվեց շարունակվող մարտերի կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն պատրաստելու մասին», - ասել է Կրեմլի խոսնակը: