ՀՀԿ-ական երիտասարդները ռմբակոծության տակ են ընկել
ԲլոգոսֆերաՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր արտասահմանյան լրագրողների հետ միասին ադրբեջանական ռմբակոծության տակ են ընկել նաև մեր երիտասարդականի կամավորները, որոնք Ստեփանակերտում աջակցում են օտարերկրյա զլմների հետ աշխատանքներին:
Քիչ առաջ Հայկ Մամիջանյանը կապի է դուրս եկել: Տղերքի հետ ամեն ինչ նորմալ է: Մի անհանգստացեք: Աշխատանքները շարունակվում են:
Պատերազմն էլ՝ հետը: Մեր բանակի ցավը տանեմ»: