Երրորդ երկրների ցանկացած մասնակցություն այս հակամարտությանը կարող է ծայրաստիճան բացասական հետևանքներ ունենալ. Պեսկով
Արտաքին ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները սադրիչ են, և երրորդ երկրների ցանկացած մասնակցություն կարող է ունենալ ծայրաստիճան բացասական հետևանքներ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա չի մեկնաբանել Անկարայի հռետորաբանությունը և չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլը տվյալներ ունի Թուրքիայի միջամտության վերաբերյալ: «Մենք կարծում ենք, որ կողմերից մեկի հնարավոր ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն սադրիչ բնույթ է կրում լարվածության հետագա սրման համար: Կարծում ենք, որ այժմ նման հայտարարությունները շատ վնասակար են», - ասել է Պեսկովը: «Եվ, իհարկե, մենք կարծում ենք, որ երրորդ երկրների ցանկացած մասնակցություն կարող է ունենալ նաև ծայրաստիճան բացասական հետևանքներ», - եզրափակել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը: