Փարիզն անհերքելի փաստեր ունի Լեռնային Ղարաբաղում Թուրքիայից ժամանած սիրիացի գրոհայինների մասին․ Մակրոն
ForeignՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Փարիզն անհերքելի փաստեր ունի այն մասին, որ Թուրքիայից ժամանած սիրիացի գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին, գրում է ՏԱՍՍ֊ը։ «Այսօր մենք ունենք տեղեկատվություն, որը հավաստիորեն հաստատում է, որ ջիհադիստական խմբավորումների զինյալները լքել են Սիրիան՝ միանալու Ղարաբաղում ռազմական գործողություններին», - շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը: Նա դա անվանել է շատ լուրջ գործոն, որը կքննարկվի Եվրամիության բանակցություններում: