«Ալիեւ, Էրդողան, տեռորիստ». բազմամարդ հանրահավաք` ԵԽԽՎ-ի դիմաց (տեսանյութ)
VideoԱյս պահին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիմաց բազմամարդ հանրահավաք է ընթանում: Ստրասբուրգի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Արցախի սահմանները պաշտպանող Հայկական բանակին ու նրա զինվորներին: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Հայաստան», «Արցախ», «Հայ ենք մենք», «Հաղթելու ենք», «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ»:
Գեւորգ Մանուկյանը ուղիղ եթերում հայտնեց, որ նամակ են հանձնելու ԵԽԽՎ-ին, որին հաջորդելու է երթ Ստրասբուրգի փողոցներում: