Մոսկվան և Վաշինգտոնը երկխոսում են Լեռնային Ղարաբաղի հարցով․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Արտաքին ՔաղաքականՄոսկվան կարծում է, որ Վաշինգտոնի հետ երկկողմանի բանակցությունները կօգնեն լուծում գտնել Լեռնային Ղարաբաղում այժմ ընթացող մտահոգիչ իրադրության հարցում։ Այս մասին, TASS-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Վերջինս նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ակտիվ կապ են պահում այս հարցի հետ կապված․ «Կարծում ենք՝ այդ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի՝ ներկայիս մտահոգիչ, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու առնչությամբ։ Երկխոսություն է ընթանում՝ ուղղվա իրավիճակի լարվածությունը թուլացնելու քաղաքական իմպուլսի ձևավորմանը, տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսությունը չի հանդիսանում այս հարցի հետ կապված այլ ձևաչափերի այլընտրանք։ Այլ երկրների հետ կապերով զբաղվում են համապատասխան դեսպաններն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։