Մոսկվան և Վաշինգտոնը երկխոսում են Լեռնային Ղարաբաղի հարցով․ ՌԴ ԱԳ փոխնախարար
ForeignՄոսկվան կարծում է, որ Վաշինգտոնի հետ երկկողմանի բանակցությունները կօգնեն լուծում գտնել Լեռնային Ղարաբաղում այժմ ընթացող մտահոգիչ իրադրության հարցում։ Այս մասին, TASS-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Վերջինս նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ակտիվ կապ են պահում այս հարցի հետ կապված․ «Կարծում ենք՝ այդ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի՝ ներկայիս մտահոգիչ, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու առնչությամբ։ Երկխոսություն է ընթանում՝ ուղղվա իրավիճակի լարվածությունը թուլացնելու քաղաքական իմպուլսի ձևավորմանը, տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսությունը չի հանդիսանում այս հարցի հետ կապված այլ ձևաչափերի այլընտրանք։ Այլ երկրների հետ կապերով զբաղվում են համապատասխան դեսպաններն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։