Թալիշները խափանում են Ալիևի՝ զորակոչի մասին հրամանը․ Վարդան Ոսկանյան
ԲլոգոսֆերաԻրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջոսւմ տեղեկացրել է, որ թալիշաբնակ Լենքորանում սադրանքների են դիմում՝ խափանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ զորակոչի մասին հրամանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանական «Խուրալ» հեռուստատեսության ուղիղ եթերում լրագրող Ավազ Զեյնալլին մի քանի րոպե առաջ հաստատեց այն տեղեկությունը, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքում Բաքվի բռնապետի «զորակոչի մասին հրամանը խափանում են՝ հետն էլ դիմելով սադրանքների»: