Ռոմանոս Պետրոսյանը` Աբովյանում հնչած պայթյունի ձայների մասին
BlogosphereՇրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի կոտայքցինե՛ր,
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքում են լսվել բարձր պայթյունի ձայները մասնավորապես Աբովյանի տարածաշրջանում։
Խնդրում եմ պահպանել հանդարտություն, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն»։
Նշենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»։