«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին. ԱՀ նախագահ (տեսանյութ)
VideoԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին: Այս մասին ԱՀ նախագահը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում` գրելով.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»: