Ավստրիայի կանցլերը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Արտաքին ՔաղաքականԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտնում է Greek Military Portal պարբերականը:
Կուրցը Բրյուսելում հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններից և պատժամիջոցներ կիրառի Հունաստանի հետ ծովային վեճի և լրագրողներին ու ընդդիմության անդամներին հետապնդելու համար:
«Մենք պետք է վերջապես տեսնենք Թուրքիայի նկատմամբ հստակ արձագանք»,- ասել է Կուրցը: «ԵՄ-ն պետք է վերջապես կարմիր գիծ քաշի նախագահ Էրդողանի համար, որը նշանակում է անդամակցության բանակցությունների ավարտ և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում»,- շեշտել է նա: