Այրվածքաբանականից բժիշկ է գործուղվել Գորիսի ԲԿ. կօգտագորվի նաև ուղղաթիռահարթակը
Հասարակություն«Մենք նաև ուղղաթիռահարթակ ունենք, որը դեռ չենք օգտագործել, սակայն ամեն ինչ կազմ-պատրաստ է։
Բացի դրանից՝ մեր բժիշկներից մեկին գործուղել ենք Գորիսի ԲԿ, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեն ու եթե կարիք լինի, արագ կազմակերպի մեզ մոտ տեղափոխելը պացիենտին։ Այնպես որ, ամեն ինչ լավ է լինելու»,-այդ մասին հայտարարել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը սադրանքներ է գործադրում նաև ՀՀ պետական սահմանին։ Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են: