Աղոթում եմ հայ քաջ զինվորների համար. Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կնոջ գրառումը
ԲլոգոսֆերաԱմերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը ևս անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։
Նա աջակցություն է հայտնել հայրենիքին Instagram-յան էջում մի քանի հրապարակում անելով, որում նշվում է՝ աղոթում է հայ զինվորների համար։
«Աղոթում եմ հայ քաջ զինվորների համար։ Աստված ձեզ հետ։ Ամբողջ մարմինս փշաքաղվում է»,- գրել է նա։
Ի դեպ, իր էջում գրառում է արել նաեւ Ռեջի Բուշը՝ նշելով, որ աղոթում են հայ զինվորների համար, «որոնք այժմ կռվում են Ղարաբաղում՝ իրենց հողն ու բնակչությանը պաշտպանելու համար»։