«Տղե՜րք, ձեր ճակատն ու ձեռքն եմ համբուրում...». Լիլու
BlogosphereԵրգչուհի Լիլուն գրառում է արել Արցախում այս օրերին ծավալվող իրադարձությունների մասին։
Երգչուհին կարճ տեսանյութ է հրապարակել՝ նշելով՝ հաղթելու ենք։ «Տղե՜րք, ձեր ճակատն ու ձեռքն եմ համբուրում... Զորացեք ու զորացեք Աստուծով, զորացեք մեր ժողովրդի սիրով ու կամքով, զորացեք Սուրբ Վարդանի պատգամով, որպեսզի «Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ կողմը»...
Մեր հույսը ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԸ, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԵՎ ՄԵՐ ՀԶՈՐ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱՍՏՎԱԾ...»,- գրել է երգչուհին։