Ընթանում են ինտենսիվ մարտեր. փոխգնդապետ Սուրեն Սարումյանը՝ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
Տեսանյութեր«Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ: Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով: Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի: ՊԲ-ի մարտիկները, ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումններ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- այս մասին ասուլիսին ասաց ՊԲ մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:
«Հակառակորդին պատճառված են կենդանի և տեխնիկայի կորուստներ, որոնց կորուստները տվյալ պահին ճշտվում են, քանի դեռ մարտական գործողությունները ընթանում են: Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված բոլոր օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը: Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, նաև հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին» ,- նշեց նա: