Երուսաղեմում ամենուր ՀՀ-ին աջակցող պաստառներ են. Լապշին
ԲլոգոսֆերաԼրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Երուսաղեմում ամենուր Հայաստանին աջակցող պաստառներ են: Եվ ուզում եմ ասել, որ շատ դեպքերում դրանք կախում են ոչ թե հայերը, այլ Հայաստանին համակրող հասարակ հրեաները: Սոցցանցերում իսրայելական շատ խմբերում մարդիկ դիմում են եւ հարցնում, թե որտեղից հայկական դրոշ գնել` իրենց պատշգամբներից կախելու համար: Կրկնում եմ, որ սա ոչ թե հայերն են գրել, այլ հասարակ հրեա իսրայելցիները: Սա այն մասին, որ բոլոր իսրայելացիները, իբր, Հայաստանի դեմ են եւ օգնում են թուրքերին եւ Ալիեւին: Դա ճիշտ չէ: Իսրայելի պաշտպանության նախարարությունն այժմ Բաքվին զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջի հսկայական ճնշման տակ»: