Քեզ հետ եմ, Հայաստան. հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսին
ԲլոգոսֆերաՌուս ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինը, որի կատարումները երաժշտասերները վայելել են նաև Հայաստանում, իր աջակցությունն է հայտնել մեր երկրին:
Դաշնակահարը «Ինստագրամի» էջում գրել է. «Քեզ հետ եմ, Հայաստան»: Նա հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:
Տարիներ առաջ Կիսինը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հրաժարվում է համերգներ ունենալ Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն:
«Ես հավատում եմ, որ երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգ ունենալ այդտեղ, քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներին ավելի գիտակից կդարձնի»,- ասել էր Կիսինը: