Ալիևյան ռեժիմը գտնվում է երկու կրակի արանքում․ Գլխավոր դատախազի խորհրդական
ԲլոգոսֆերաՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ալիևյան ռեժիմը գտնվում է երկու կրակի արանքում:
Պատերազմն այս փուլում ավարտելու դեպքում ընկնելու է էրդողանական «կատոկի» տակ, չավարտելու դեպքում՝ սեփական ժողովրդի:
Նման վիճակում նա երկու ելք ունի: Կամ՝ գնալ «վա բանկ»՝ և սեփական ռազմական պոտենցիալը վերջնականապես ոչնչացնելու ռիսկով ևս մեկ լայնածավալ հարձակում նախաձեռնել՝ Արցախի տարածքում առնվազն մի քանի կիլոմետր խորանալով բանացկային շահեկան դիրք գրավելու համար, կամ իրենց ազդեցության տակ չգտնվող բնակավայրերն անվանակոչելով, նորանոր սպասելիքներ առաջացնելով, մանիուլյատիվ հնարքներ բանեցնելով, մարտի դաշտ այլազգի ծայրահեղականներ ու գրոհայիններ նետելով՝ ձգել պատերազմը՝ հայկական ռազմական մեքենան և տնտեսությունը մաշելու համար:
Կան այս պլանները խափանելու ձևեր, որոնք ճիշտ չէ հիմա քննարկել: Վստահ եմ՝ դրանք կգործադրվեն՝ ըստ իրավիճակի:
Ալիևը պետք է ոչ միայն սեփական երկրում, այլ նաև ողջ աշխարհում դառնա persona non grata: Ալիևը պետք է դառնա մերօրյա «Հովհան (Ջոն) Անհող»: Ալիևյան ռեժիմը պետք է մնա այս պատերազմի փլատակների տակ, բայց այնպես, որ նրանից հետո այդ երկրում նոր իշխանությունը չձևովորվի ղարաբաղը վերադարձնելու գաղափարախոսության վրա:
Եթե մնա Թուրքիային, ապա վերջինս հենց այդպիսի իշխանություն էլ կփորձի ձևավորել իր մարիոնետային երկրում: Դրա հակակշռման միջոցը Ադրբեջանում ոչ միայն ժողովրդավարական ուժերի, այլ նաև ազգային փոքրամասությունների գերակտիվացումն է, ինչում լուրջ անելիքներ ունենք ինչպես մենք, այնպես էլ հատկապես Իրանը, Ռուսաստանը և Եվրոպան: Երեք կողմերի միմյանց հակակշռող շահերն այստեղ անքան շատ են, որ այդ երկիրը կարող է դառնալ բորենիների բերանն ընկած համեղ պատառ՝ դրանից զոհի համար բխող բոլոր հետևանքներով:
Իսկ մեզ երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի չգոյություն, այլ այդ տարածքում ձևավորվելիք պետական կազմավորումների այնպիսի համախումբ, որ նախ բավարար ռեսուրս երբեք չի ունենա թիկունքից մեզ հարվածելու, այլ նաև կլինի պոտենցիալ դաշնակից՝ թուրքական հնարավոր ծավալապաշտության դեմ»: