Կասետային չպայթած ռումբեր տեսնելիս հանկարծ ձեռք չտալ․ զգուշացում Արցախում գտնվողներին
Լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել ` կասետային չպայթած ռումբեր են:
Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ:
Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։
Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։
911, 101,112։
Այս մասին գրված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։