Մարգարիտ Եսայանը պարտվողական ու պառակտիչ գրառումներ է անում՝ փաստացի երկրորդ ճակատ բացելով մեր թիկունքում
ԲլոգոսֆերաԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Աժ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը պարտվողական ու պառակտիչ գրառումներ է անում՝ փաստացի երկրորդ ճակատ բացելով մեր թիկունքում։
Ինչպես ասում են, a la guerre comme à la guerre, կռվի ժամանակ շոկոլադ չեն բաժանում, ու տականքությունը, դավաճանությունը պետք է անհապաղ կոշտ արձագանք ստանան։ Հույս ունեմ, մեր իրավապահները այս տիկնոջ վարքագծին գնահատական կտան ու առնվազն կսաստեն նրան։
Իսկ մինչ այդ պետք է հանրային պարսավանքի միջոցը կիրառել։ Առանց ծավալվելու, ուղղակի ասեմ, որ հաղթանակից հետո ձեր նմանների պահվածքը երկար ենք հիշելու, շատ երկար։