Զոհված Ալիկ Պետրոսյանը 39 տարեկան էր. ունի երկու որդի և մեկ դուստր
ՀասարակությունԱրցախյան մարտերում զոհված Ալիկ Իշխանի Պետրոսյանը 39 տարեկան էր, Սևանի տարածաշրջանի Գագարին համայնքից:
Ալիկը եղբոր հետ ծառայում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում՝ որպես պայմանագրային զինծառայող: Նախաձեռնել էր համայնքի՝ այգու բանուկ հատվածում տեղադրել շիրմաքար՝ համայնքի ազատամատիկների և զինծառայողների հիշատակին: Ալիկ Պետրոսյանը Երդվյալ Ազատամարտիկների Միության անդամ էր, կապիտան:
Ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ Ալիկը՝ հայրենիքի համար մարտնչելը համարում էր իր կոչումը: Սիրված և հարգված էր բոլորի կողմից, ամուսնացած էր, ունի երկու որդի և մեկ դուստր: