Բախումներ` Բիշքեկում. կա ավելի քան 100 տուժած
ԱշխարհՀոկտեմբերի 5-ին ՝ Ղրղըզստանի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը, ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ցույց են անցկացրել Բիշքեկի Ալա-Տու հրապարակում: Ցույցի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, որում ձայների մեծամասնությունը ստացել են իշխանական «Բիրիմդիկ» կուսակցությունը և «Մեքենիմ Ղրղզստանը»: Ցուցարարները փորձել են ներխուժել Սպիտակ տուն, սակայն ուժայինները ցրել են ակցիայի մասնակիցներին արցունքաբեր գազի և լուսային նռնակների միջոցով, ինչպես նաև ռետինե փամփուշտներով կրակել են նրանց վրա, գրում է Meduza-ն:
Մայրաքաղաքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումները դեռ շարունակվում են: Նախնական տվյալներով` կա ավելի քան 100 տուժած: