Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց
Արտաքին ՔաղաքականՔիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հետ։