Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել
ԱշխարհՂրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով խորհրդարանի նոր խոսնակ Միկտիբեկ Աբդիլդաևին: Երկրի վարչապետ է նշանակվել բանտից ազատված ընդդիմադիր Սադիր Ժապարովը: Վաղաժամկետ հրաժարականի մասին հայտարարել էին նաև խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովը, չորս մարզերի նահանգապետերը, Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմատովը և մի շարք այլ պաշտոնյաներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին՝ ընտրությունների անցկացման օրը, Ղրղստտանում բողոքի ցույցեր էին ընթացել։ Մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել անցկացված ընտրությունների արդյունքները։