Վլադիմիր Պուտինին զեկուցել են Ռուբեն Վարդանյանի կոչի մասին
ForeignՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում իրավիճակին միջամտելու խնդրանքով Պուտինին ուղղված կոչի մասին։
«Զեկուցվել է բոլոր կոչերի մասին, և հասկանալի է այդպիսի կոչերի հուզական ֆոնը՝ հաշվի առնելով, որ իրավիճակը դեռ դեգրադացվում է, մարդիկ շարունակում են մահանալ, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով գործարարների կոչերի մասին ուղղված հարցերին։
Պեսկովի խոսքով՝ հենց իրավիճակը կարգավորելու ուղղությամբ էլ կենտրոնացված են Ռուսաստանի ջանքերը, որպեսզի հակամարտության կողմերին օգնեն դադարեցնել կրակը և սկսել կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը։
«Ավելի ակտիվ քայլեր, քան այժմ կան, դժվար է պատկերացնել»,- ասել է նա։