Սա ամոթալի մահացու ագրեսիա է ընդդեմ խաղաղ բնակչության. Գարիկ Մարտիրոսյան
BlogosphereՀանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում գրել է.
«Ուշադրություն։ Դիմում եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն հայերի ճակատագրի եւ աշխարհի ճակատագրի հանդեպ։ Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին։ Այս րոպեներին շարունակվում է պատերազմը։ Կանգ առեք։ Ալիեւի հանցավոր վարչակարգը «տարածքների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու» կարգախոսի ներքո ստիպում է մեր ժողովրդին գնալ ինքնապաշտպանական կենաց մահու կռվի։ Հայերի դեմ կռվում են նաեւ թուրքեր եւ սիրիացի ահաբեկիչներ, որոնք արդեն պաշտոնապես ապացուցված են, որ ներգրավված են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մենք խաղաղության կողմնակից ենք, սակայն հայերը պաշտպանել են ու պաշտպանելու են իրենց կյանքը, տունը՝ մինչեւ վերջ։ Սա երկու երկրների հակամարտություն չէ։ Սա ամոթալի մահացու ագրեսիա է ընդդեմ խաղաղ բնակչության։ Մեզ ստիպում են պայքարել։ Դադարեցրեք պատերազմը։ Դա աղետ է։ Բոլորի համար։ Դադարեցրեք ագրեսիան։ Զոհվում են մարդիկ։ Չի կարելի լռել»