Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների խաղերը չեզոք դաշեր են տեղափոխվել․ ՈՒԵՖԱ
SportԱզգերի լիգայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների խաղերը չեզոք դաշտեր են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երևանում Հայաստանը պետք է հանդիպեր Վրաստանին, սակայն խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիչի քաղաքում:
Ադրբեջանի և Կիպրոսի խաղը Բաքվից տեղափոխվել է Ալբանիայի Էլբասան քաղաք և տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: