Ռուսաստանը կօգնի ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը վերադարձնելու խաղաղ փուլ. Ռուսաստանի ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը կնպաստի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը խաղաղ ճանապարհին վերադարձնելուն, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների՝ վերջերս կայացած համատեղ հայտարարության հիման վրա, համապարփակ կերպով կխթանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերադարձը խաղաղ ուղի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է Պանկինը։