Այսօր պետք է խնայենք մեր ռեսուրսները, որովհետև հաղթանակից հետո ավելի դժվար օրեր ենք ունենալու. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Քաղաքական«Սոցիալական աջակցությամբ շտապ մի քանի կամավորական խմբեր են գործում: Հիմնականում մենք քաղաքացիներին տեղավորել ենք մասնավոր սեկտորի կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում: Սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ: Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել, այսինքն՝ դրանց մեծ մասն ազատ է, մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք համակարգերը, քաղաքացիներին հաշվառելու, նրանց կարիքներին արձագանքելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Բաթոյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ աջակցության համար, և կոչ արեց, որ իրենց աջակցությունը համակարգված տրամադրեն, և, եթե ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել արցախցիներին, ապա դա անեն պետական մարմինների, նախարարության և մարզպետարանների միջոցով, քանի որ այնտեղ կարիքներն ավելի լավ գիտեն:
Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տարբեր աջակցությունների մասին հայտարարություններին, նախարարն ասաց, որ այդ ամենն ինքնաբուխ ու ապակենտրոն է:
Մանրամասները՝ տեսանյութում։