Պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
ՔաղաքականՀանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից: Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները` պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։