Ձեռնարկել անհապաղ, կոնկրետ եւ արդյունավետ միջոցներ. Արարատ Միրզոյան
ОбществоԱրցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ»,- գրել է նա։