Ռուսաստանում Տիխանովսկայայի հանդեպ հետախուզում է հայտարարվել
ՌուսաստանԲելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնվել է Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ տվյալների բազայի տեղեկատվական ծառայությունը: Հայտնի է, որ նա հետախուզվում է նաև Բելառուսում, բայց Ռուսաստանում նույնպես այն գործում է՝ համաձայն երկու երկրների միջև կնքված համապատասխան համաձայնագրի։ Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է նաև, որ Տիխանովսկայան միջազգային հետախուզման մեջ չէ: