Հնարավոր է՝ օրվա վերջում Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի. Անդրանիկ Քոչարյան
ՀասարակությունՀնարավոր է՝ օրվա վերջում Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կսկսվեն բանակցությունները, իսկ դրանց փուլը, ուզեն թե չուզեն, լինելու է: Ցանկացած պատերազմ սկսելուց բանակցողներն սկսում են աշխատել, իսկ բանակցություններ կլինեն այն ժամանակ, երբ հակառակորդը կհասկանա, որ իր գործողություններն անիմաստ են, որովհետև իրենք էլ են ռեսուրս կորցնում»,- ասաց Քոչարյանը: