Դուք կռիվ կինոներ նայե՞լ եք. Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին
ՀասարակությունԱզգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան այն հարցին, թե ռազմական դրության պայմաններում ԱԱԾ տնօրենի հրատապ փոփոխությունն ինչքանո՞վ է վտանգավոր, ասաց․
«Դուք կռիվ կինոներ հեչ նայե՞լ եք։ Տեսե՞լ եք՝ Հայրենական պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն ինչպիսի փոփոխություններ է կատարում՝ նույնիսկ զորավարների կազմում։ Պատերազմի ժամանակ հատկապես պետական ամբողջ համակարգը՝ անվտանգության իր բաղադրիչներով, պիտի աշխատի շատ էֆեկտիվ․ մի փոքր թերացումը կարող է աղետալի լինել։ Եթե թերացումը նկատել է երկրի վարչապետը, ուրեմն՝ նա իրացրել է իր սահմանադրական իրավունքը»։