ԱՄՆ-ն աջակցում է Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ջանքերին․ Օրտագուս
ԲլոգոսֆերաԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի շուրջ բանակցելուն։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը․ «Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի համար բանակցության ջանքերին: ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին օգնելու խաղաղ և կայուն կարգավորմանը»,֊գրել է Օրտագուսը: