Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբեն Ռուբինյան
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ` Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա միջազգային քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Այս մասին Ռուբինյանն ասաց հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում:
«Ադրբեջան-թուրքական ահաբեկչական այս հարձակումից հետո աշխարհը պետք է ի վերջո սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը»,- ասաց Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ այս պատերազմի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընկալումները միջազգային հանրության, Հայաստանի մի շարք գործընկերների շրջանում էապես փոխվել են: