Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը. Զուրաբիշվիլի
ИностранныйՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Տևական խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար»,- գրել է Զուրաբիշվիլին։