Пашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельно Гутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношений «Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна 

ՀՀ նախագահը և աշխարհում հայտնի գործիչները մասնակցել են Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովին

Наука и культура

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո Երևանում հոկտեմբերի 10-ին անցկացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռավար ձևաչափով տեղի ունեցած գագաթնաժողովին մասնակցել և առցանց հետևել են ավելի քան 500 պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Երևանյան գագաթնաժողովին քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերներն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները, և այդ համատեքստում պարենային անվտանգությանը, կրթությանը, առողջապահությանը, մասնավորապես՝ COVID 19-ին առնչվող հարցեր:

Ողջունելով տարբեր երկրներից համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած տեղի ունեցող իրադարձություններին, որոշվել է անցկացնել միջազգային այս գագաթնաժողովը փոխելով ձևաչափն ու քննարկման օրակարգը: «Իհարկե, դժվար է լինելու այս կարճ ժամանակում՝ մեկ օրում քննարկումներ ունենալ և պատասխանել բոլոր հարցերին, սակայն մի բան հստակ է. մենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է, և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի: Ի սկզբանե մտածում էինք անցկացնել համաժողով արհեստական բանականության ու աշխարհաքաղաքականության մասին, սակայն իրադարձությունները ստիպեցին մեզ այն նվիրել նոր աշխարհը հասկանալուն,-ասել է նախագահն՝ ավելացնելով. -Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն մենք պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի միջև»:

Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձել են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային:

Գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր մենք հավաքվել ենք Երևանում, երբ Հայաստանի համար շատ դժվարին ժամանակներ են, ինչը պայմանավորված է կորոնավիրուսով, ինչպես ամբողջ աշխարհում, և պատերազմով՝ տարածաշրջանում: 2018 թվականին Շամոնիում, պարոն նախագահ, ասացիք, որ մուտք ենք գործում քվանտային աշխարհ: Կորոնավիրուսը, Հայաստանում տեղի ունեցածը, պարզ են դարձնում, որ մենք իսկապես քվանտային, անկանխատեսելի, անորոշ աշխարհում ենք ապրում»:

Գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ընդգծել է, որ աշխարհն անցնում է դժվար մի փուլով, որը հրամայական է դարձնում համերաշխության կառուցումը: «Մենք տեսնում ենք բոլոր մակարդակներով լարման աճ, աճող ազգայնականություն՝ սկած ձեր իսկ տարածաշրջանում տիրող իրավիճակից, որն ավելի է ահագնացել Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունների պատճառով, ովքեր ընտրել են ուժի և առճակատման տրամաբանությունը: Ցանկանում եմ ձեր ժողովրդին հայտնել իմ անկեղծ բարեկամությունը, և, ինչպես հավաստիացրել էր նախագահ Մակրոնը, հայտնել Եվրոպայի ընկերների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղ կարգավորմանը,-նշել է Դոմինիկ դը Վիլպենը: -Մենք ապրում ենք ցավի, վախի և դժվարությունների ժամանակներում: Միայն միասին և համախմբված կկարողանանք անդրադառնալ մեր աշխարհի գլոբալ և աննախադեպ խնդիրներին: Ժամանակն է ունենալ համակարգված տեսլական և նախաձեռնություններ»:

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը նույնպես իր տեսաուղերձում նշել է, որ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ սովորական պայմաններում. «Իմանալով, թե ինչ ողբերգություն է այժմ տեղի ունենում Հարավային Կովկասում, ուզում եմ հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ խաղաղ հանգուցալուծում կունենա: Այժմ ավելի քան երբևէ կարևոր է, որ հավատարիմ մնանք երկխոսությանը և հարգենք մարդկային կյանքը՝ անկախ տարիքից, սեռից և ազգությունից: Որևէ տեսակի ուժի կիրառումը հատկապես անթույլատրելի է կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Սա մի նոր մարտահրավեր է ողջ մարդկությանը»:

«Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողով»-ի համակազմակերպիչներից է նաև Հայաստանի կենտրոնական բանկը, որի նախագահ Մարտին Գալստյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի մասնակիցներին հնարավոր կլինի հյուրընկալել Դիլիջանում, ինչպես նախորդ տարի. «Մեր հանդիպումը կայանում է դժվարին ժամանակներում: Աշխարհը դիմագրավում է գլոբալ համավարակին, որն արդեն իսկ ավելի քան մեկ միլիոն կյանք է խլել, և դեռևս լուծումը գտնված չէ: Հայաստանը ևս դիմագրավում է դժվարին ժամանակներ: Ինչպես համաժողովի խորագիրն է վկայում, մենք մուտք են գործում նոր աշխարհ, աշխարհ, որտեղ ճգնաժամերն օրինաչափ են դարձել: Փոփոխության աղբյուրները կարող են շատ տարբեր լինել՝ աշխարհաքաղաքականությունը, տեխնոլոգիաները, առողջապահությունը, կրթությունը և այլն: Մենք պետք է օգտագործենք լավ ժամանակները՝ վատ ժամանակներին պատրաստվելու համար»:

Գագաթնաժողովի՝ «Մուտք գործելով նոր աշխարհ» թեմայով քննարկումների ժամանակ, որը վարել է CNN-ի նախկին գլխավոր մեկնաբան Ռից Խանը, նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է փոփոխվող աշխարհի մարտահրավերներին:

«Ես ցանկանում եմ կենտրոնանալ երկու կետի վրա, որոնցից մեկը C-19-ն է՝ կորոնավիրուսը: Աշխարհը փոխվում է, և կորոնավիրուսը հիշեցնում է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն առողջությանը և առողջապահությանը, այլև մեր կյանքի բոլոր ոլորտներին,-նշել է նախագահը: -Անգամ C-20-ը, որը, ինչպես նշեցի, Կովկաս-20-ն է, ինչ-որ առումով փոփոխվող աշխարհի արդյունք է: Այսօր փաստն այն է, որ թեպետ կար բանակցություններ վարող միջազգայնորեն ընդունելի ձևաչափ՝ Մինսկի խումբը, ադրբեջանական կողմը, որը դժգոհ էր բանակցություններից, որոշեց, որ կարող է սկսել պատերազմ: Ադրբեջանական կողմից հակամարտությանը ներգրավվեց նաև Թուրքիան՝ տարբեր ձևերով՝ զինուժի ներկայությամբ, ռազմական ինքնաթիռներով, դրոններով, խորհրդականներով, սպաներով և անգամ՝ տարածաշրջան իսլամիստ ահաբեկիչների բերելով:

Հակամարտությունը, որը փոքր էր, շատ, թե քիչ կառավարելի և կարող էր հանգուցալուծվել բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ-ի և երեք համանախագահների հովանու ներքո, այժմ ներուժ ունի վերածվելու ավելի ծավալուն հակամարտության՝ տարածաշրջանը վերածելով մի ուրիշ Սիրիայի, որը, սակայն, կլինի Սիրիայի տասնապատիկը և կվնասի բոլորին:

Սա նոր աշխարհ է, որը նաև նոր է կործանարար լինելու տեսանկյունից: C-20-ը դրա ապացույցն է»:

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նույնպես իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին և, ողջունելով ժամանակավոր մարդասիրական հրադադարի մասին համաձայնությունը, մասնավորապես նշել. «Ցանկանում եմ միայն մեկ բան, որ աշխարհի այդ գեղեցիկ վայրում խաղաղություն լինի: Իսկ մնացածը կլուծենք քայլ առ քայլ»:

Նախագահ Սարգսյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատելով Ռուսաստանի դերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու հարցում, մասնավորապես ասել է. «Երկու շաբաթվա դժվարին մարտերի ընթացքում Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը ցույց տվեցին, որ անպարտելի են նույնիսկ Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջան բերված իսլամիստ ահաբեկչական խմբերի դեմ պայքարում: Չկա այլ լուծում, քան վերադառնալ բանակցությունների սեղան և բանակցել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի ապագայի համար: Պատերազմն ամենևին լուծում չէ»:

Նախագահն անդրադարձել է նաև կիբերանվտանգության խնդիրներին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության շրջանակում ևս մեծ կիբերհարձակումներ են տեղի ունեցել. «Կիբերպատերազմներն այսօր իրականություն են, և դրանք ամենուր են, ինչպես, օրինակ, ադրբեջանական կողմից թուրքական և իսրայելական դրոնների օգտագործումն է: Դրանք բոլորը կապված են կիբերանվտանգության հետ: Կարծում եմ, որ այն նույնքան կարևոր է, որքան միջուկային սպառնալիքն էր սառը պատերազմի ժամանակ:

Կիբերանվտանգությունը կարող է վտանգ լինել նաև միջուկային տեսանկյունից: Այստեղ խոսվեց միջուկային անվտանգության մասին: Որպես հայ և Հայաստանի նախագահ՝ ինձ համար շատ անհանգստացնող է ադրբեջանական կողմից լսել, որ եթե պատերազմը շարունակվի, նրանք կհարվածեն Հայաստանի ատոմակայանին: Սա բացարձակ անընդունելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջ փոքր հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային և համաշխարհային աղետի, մեկ այլ Չեռնոբիլի, եթե նրանք հարվածեն ատոմակայանին: Իսկ դրանից կտուժի ոչ միայն Հայաստանը, այլև բոլորը: Իսկ նրանք կարող են հարված հասցնել ոչ միայն մեխանիկական, այլև էլեկտրոնային զենքի միջոցով՝ կիբերհարվածով»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ապագայի համար ինչ-որ բան զարգացնելու համար հիմքում պետք է դնել մարդկային արժեքները. «Մեր կյանքում կան արժեքավոր բաներ, որոնք չեն փոխվում ժամանակի կամ տարածության մեջ: Եվ դրանց հիմքում ընկած արժեքները, հաստատունները մեր մարդկային արժեքներն են»:

Ամփոփելով քննարկումը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ գագաթնաժողովը թեկուզ և փոքր, բայց իր ներդրումը կարող է ունենալ բանավեճ առաջացնելու, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, և ինչպես ենք մենք ապրելու վաղը:

Գագաթնաժողովին նոր աշխարհի մարտահրավերների համատեքստում կարևորվել է պարենային անվտանգության, կրթության, առողջապահության ոլորտների դերը, քննարկումներ են ծավալվել այդ ոլորտների զարգացման հեռանակարների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում որպես մոդերատորներ հանդես են եկել Bloomberg-ի գործադիր պրոդյուսեր, գլոբալ տնօրեն Թոդ Բաերը, ANCORED-ի հիմնադիր Մայքլ Սթոփֆորդը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Tortoise Intelligence-ի տնօրեն Ալեքսանդրա Մուսավիզադեն, Revery Group-ի տեղեկատվական հարցերով ղեկավար Ալմա Դոնոհոեն, որպես հիմնական բանախոսներ՝ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասինա Զերբոն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրը, «Dassault Aviation»-ի ղեկավար Օլիվիե Դասոն, Elettronica ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Էնզո Բենինին, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզին, Moderna ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը, Քենթի համալսարանի պրոֆեսոր միջազգային քաղաքականության պրոֆեսոր Էլենա Կորոստելևան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տնօրեն Ֆրենսիս Մալիժը, Ատլանտյան խորհրդի «Ապագա Եվրոպա» նախաձեռնության գործընկեր, դեսպան Դանիել Ֆրեդը, Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարագանովը, Vocal Europe-ի պատվավոր նախագահ Անրի Մալոսը, Եվրոպական հանձնաժողովի Հաղորդակցման ցանցի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրենի տեղակալ Խալիլ Ռուհանան, Google ընկերության արտադրության ղեկավար Թեդ Սուդերը, Քեմբրիջի համալսարանի տիեզերաբանության և աստղաֆիզիկայի պատվավոր պրոֆեսոր Լորդ Ռիսը, SAMSUNG ELECTRONICS-ի գլոբալ ռազմավարական գործողությունների կառավարման գծով փոխնախագահ Բարբարա Հոֆմանը, IBM ընկերության՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տնօրեն, փոխնախագահ Իրիս Ջեբան, Կոլումբիայի համալսարանի միջազգային և հասարակական կապերի պրոֆեսոր Ռոբերտ Ջերվիսը, «Դասո սիստեմս» ընկերության կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեն, Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Գենե Բլոքը, THALES-ի փոխնախագահ Ռեմի Փոլը, Հարվարդի բիզնես դպրոցի միջազգային կառավարման պրոֆեսոր Ռավի Աբդելալը, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Օքսֆորդի համալսարանի համաշխարհային պատմության պրոֆեսոր Պիտեր Ֆրանկոպանը։ Քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Android 15 будет помещать в карантин потенциально опасные приложенияВ Астане 26 апреля пройдет совещание министров обороны стран ШОСCBS News: США согласились вывести войска из НигераДелегация Верховной Рады Украины посетит Азербайджан«Большая честь»: Мари Краймбрери подарила песню Владимиру ПресняковуПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноDaily Mail: США тайно развернули ракеты, способные уничтожить электронику иранских ядерных объектовПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноБиткоин в четвертый раз в истории сократил эмиссию вдвоеПэрис Хилтон перестала скрывать свою дочьНикол Пашинян: По сути, Армения и Азербайджан впервые решили вопрос за столом переговоровИран заявил о расследовании обстоятельств нанесения ударов 19 апреляМинобороны РФ сообщило о перехвате и уничтожении 50 БПЛА за ночь над регионами РоссииАрхиепископ: План минимум — остановить этот процесс, максимум — чтобы эти люди не правилиВ очередной день ЧЕ по боксу у Армении 4 представителяГутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношенийБлинкен приветствовал достигнутое между Арменией и Азербайджаном соглашение о делимитации границыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 20 АПРЕЛЯ«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпионом
Самое популярное