«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» 

Հրադադարն ամենևին չի փաստում, որ լուծվել է Արցախի հարցը․ այս պատերազմում Թուրքիան, ուղղակիորեն, մտել է խաղի մեջ

Այս բանակցությունների գործընթացը, կարծես թե, սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին կատարված զանգից հետո, որի ժամանակ եղել են ինչ-որ խոսակցություններ, պայմաններ, ըստ տրամաբանության, որից հետո, քանի որ առաջինը հայկական կողմն է զանգել, Պուտինը կապվել է Ալիևի հետ․ այստեղ որոշակի պայմանավորվածություններ կան և հրադադարի հետ կապված հայտարարության մեջ կարծում եմ՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հնարավոր բովանդակային քննարկումներներին, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ փոխադարձ կամ ոչ փոխադարձ զիջումների մասին է խոսքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և ԱՀ ԱԳ նախարարների` շուրջ 11 ժամ տևած բանակցություններից հետո արված հայտարարությանը, թե այսօր ժամը 12:00-ից սկսած հումանիտար հրադադար է հաստատվում արցախա-ադրբեջանական գոտում:

«Մենք, բնականաբար, չենք տիրապետում, թե դիվանագիտական դաշտում և պետության ղեկավարների զանգերի ժամանակ ինչ հարցեր են քննարկվում․ միայն դա իմանալու դեպքում կարող ենք հասկանալ բանակցությունների բուն պատճառները և թեման։ Գիտենք միայն այն, ինչ-որ հրապարակվում է բաց աղբյուրներում»,- նշեց Դանիելյանը։

Քաղաքագետն ընդգծում է՝ ինչ-որ եղել է պատերազմից առաջ մի բան է, ինչ-որ կատարվում է պատերազմի ընթացքում՝ այլ գործընթաց է, որովհետև այս պատերազմը, ընդհանրապես, գլոբալ և լոկալ առումներով իրավիճակի փոփոխություն է։

«Այս պատերազմում Թուրքիան ուղղակիորեն մտել է խաղի մեջ և ոչ թե որպես միջնորդ կամ որպես կողմ, այլ որպես պատերազմի մասնակից․ սա արդեն նոր իրավիճակ է։ Հիմա նոր գործընթաց է սկսվել, և Ադրբեջանը պետք է համաձայնի զինադադար կնքելուն, և այստեղ, բնականաբար, կան որոշ խոսակցություններ․  սա տրամաբանության դաշտից է»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ երբ հրադադարի ժամ է ֆիքսվում՝ միշտ ինչ-որ շարունակություն ունենում է, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև զինադադար կնքվի։

Թեև կողմերը պայմանավորվել էին այսօր՝ 12։00-ից սկսած դադարեցնել ռազմական գործողությունները, այնուամենայնիվ թշնամին խախտել է պայմանավորվածությունը։

Սյունիքի մարզի ուղղությամբ հարվածային ԱԹՍ կիրառելը քաղաքագետը կապում է բանակցային գործընթացնների հետ․ «Այս ռմբակոծությամբ թշնամին փորձում էր հասկացնել, որ, եթե ինչ-որ պայմանավորվածություններ չլինեին՝ հարձակում կլիներ Հայաստանի տարածքների վրա։ Մեր կողմից էլ, երևի, պատասխաններ եղել են կամ կլինեն, որը պետք է փոխադարձ սպառնալիք լինի»։

Այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ։

Քաղաքագետի պնդմամբ` Թուրքիայի այդ հայտարարությունը նշանակում է, որ հրադադարը, ամենևին, չի փաստում, որ լուծվել է Արցախի հարցը, այլ այդ կոնկրետ լուծումները իրենց տեսանկյունից պետք է լինեն։

«Դժվար եմ պատկերացնում, որ կարող է այս հրադադարից հետո զինադադար կնքվել․ սա երկարատև գործընթաց է և դրանում կարող են իրար նկատմամբ ուժային սպառնալիքներ կամ լոկալ ուժի դրսևորումներ լինել՝ որպես բանակցային գործընթացի մաս»,- նկատեց Դանիելյանն ու ավելացրեց, որ թեև այս հրադադարը շատ բան է փոխում, սակայն սա դիվանագիտական դաշտի շարունակությունն է, որի ընթացում կարող են լինել լոկալ ռազմական միջադեպեր։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ ՓաշինյանՌուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան
Ամենադիտված