ԿԳՄՍ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանն ազատվել է աշխատանքից Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին Ստի 44 օրերը. ինչպես էին մոլորեցնում «հպարտ» քաղաքացիներին Լուսացույցների փոփոխություն՝ մի քանի խաչմերուկներում․ ՃՈ ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համար 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է խաղաղության աղոթք

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողության է մասնակցել Սուրբ Գայանե վանքում։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվել է խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթել են՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Ներկաներն իրենց հայցն են բարձրացրել առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։

Մինչ աղոթքի արարողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է բերել ներկա ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»
(Ա Կորնթ. ԺԴ 33):

Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ Մեր,
Այսօր համախմբվել ենք միասնական աղոթքի՝ Բարձրյալն Աստծո օրհնությունն ու զորակցությունը հայցելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի խաղաղության և անվտանգ ու ազատ կյանքի հարատևության համար։

Անհանգստությամբ ու տագնապով, ցավով ու վրդովմունքով լեցուն 14 օրեր ապրեցինք, միաժամանակ ապրեցինք հայրենյաց պաշտպան մեր զավակների խիզախությամբ ու հայրենասիրությամբ պատմական դարձած օրեր: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը, շարունակելով ռազմատենչ իր քաղաքականությունը, ներգրավելով նաև Սիրիայից բերված վարձու ահաբեկիչների, ռազմական լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի դեմ: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ծանր մարտերում ընկան հարյուրավոր երիտասարդներ, զոհվեցին քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հրթիռակոծվեց նաև Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, ինչը մեկ անգամ ևս վկայում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, որը շարունակվում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ` նպատակ ունենալով տեսնել Արցախը դատարկված հայությունից և աստվածապարգև մեր հավատքի բազում վկայություններից, որոնք Արցախի հողում ամենուր են՝ դարերով կառուցված։ Արդարև, դարեր ի վեր մեր թշնամիները նույնպես իմացել են, որ մեր հավատքն է մեզ ամուր պահում մեր հողին և զորացնում հույսով ու սիրով ապրելու, արարելու և հաղթելու:

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»,- ասում է առաքյալը: Մեզ խաղաղության կոչած մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներով ենք մենք ապրել մեր կյանքը և ձգտել ենք, որ հաստատուն լինի խաղաղ գոյակցությունը մեզ շրջապատող երկրների ու ազգերի հետ, ինչպես որ ավետարանեցին հրեշտակները Փրկչի Ծննդյան բերկրալի առիթով. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»։ Հիրավի, պատերազմի և խաղաղության միջև մեր ընտրությունը խաղաղությունն է՝ հաստատված ճշմարտության և արդարության վրա։ Սակայն հաճախ ստիպված ենք եղել մարտնչելու՝ հանուն խաղաղության, հանուն ազատ ու անկախ ապրելու մեր արդար իրավունքի։ Հերթական անգամ մեզ պարտադրված այս պատերազմում մեր քաջարի զավակները, որպես խաղաղության մարտիկներ, կենաց և մահու պայքարի ելան՝ մեր հայրենիքի լուսավոր գալիքի տեսլականով մահվան հանդիման չերկնչելով ու չերկմտելով, հերոսաբար դիմակայելով արհավիրքներին ու նեղություններին։ Հավատքի ու հայրենասիրության նրանց օրինակը հուսավառեց ու համախմբեց մեր ողջ ժողովրդին և պարծանքով լցրեց մեր հոգիները:

Սիրելիներ, մենք բոլորս պարտք ու պատասխանատվություն ունենք միշտ լինելու միասնական ու համախմբված՝ մեր հայրենիքը պաշտպանելու, մեր պետականությունը զորացնելու, Հայաստանն ու Արցախը շեն ու բարգավաճ, պայծառ ու ծաղկուն դարձնելու առաքելության մեջ։ Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու ազգային այն նվիրական նպատակներին, այն սրբություններին, որոնց համար պատերազմեցին ու անմահացան մեր ժողովրդի արժանավոր ու ընտիր զավակները։ Հայոց բանակի մեր քաջ զինվորների արիության ու փառապանծ սխրանքի ուղենշած ճանապարհը առաջնորդում է մեզ անպայմանավոր հայրենանվիրումի, հանձնառություների ու ազգասիրության աննահանջ ընթացքի։ Քանզի մեր հայրենյաց պաշտպանների զորության ակունքը նաև միասնական, համախմբված, ուժեղ ու վստահելի թիկունքն է։

Խաղաղության մեր աղոթքներում ու մաղթանքներում այսօր շարականագրի խոսքով գովաբանենք մեր նոր հերոսներին, ովքեր արիաբար վանեցին թշնամուն, վարդագույն արյամբ պսակեցին հարազատ հողը և իրենց անձերն ընծայեցին որպես բանավոր պատարագ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Մեր զոհված հերոսները մեր նորօրյա նահատակներն են, որոնք հողի մեջ ընկած ցորենի հատիկի ավետարանական խորհրդով բազում արդյունքներ են տալու՝ ի խնդիր հայրենիքի հզորության ու անպարտելիության, իրենց լուսեղեն օրինակով ազգաշեն ու հայրենասեր մեծագործությունների ոգեշնչելով մեզ և գալիք սերունդներին։ Հավերժ փառք, խոնարհում և աղոթք մեր նորօրյա նահատակների խնկելի հիշատակին։ Հանգստություն նրանց անմահ հոգիներին երկնային արքայության լուսեղեն օթևաններում։ Փառք և խոնարհում հայրենյաց պաշտպան մեր հերոսների ծնողներին, ովքեր, ցավն ու տագնապը իրենց հոգիներում, արիության գործերի ոգեշնչեցին իրենց զավակներին մարտի դաշտում և հայրենիքի պաշտպանության հանձնառությունների՝ թիկունքում։

Մենք հավատում ենք, սիրելիներ, Եսայի մարգարեի տեսիլքին, ըստ որի՝ պիտի գա ժամանակ, երբ ժողովուրդները «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (Բ 4): Այս մաղթանքով ու տեսլականով գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության կողմից ներդրված մեծ ջանքերը հրադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման գործում, որոնք, հուսով ենք, կամրագրեն խաղաղությունը տարածաշրջանում և կապահովեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող հրադադարի լարված և փխրուն իրավիճակում հայոց բանակի քաջարի մարտիկները շարունակում են մշտարթուն հսկել հայրենիքն ու հայրենյաց սահմանները, և աննկուն են նրանց, ինչպես և մեր ողջ ժողովրդի ոգին ու վճռականությունը՝ աննահանջ ու հաղթական մնալու հայրենիքն ու անկախ կյանքը պաշտպանելու սրբազան գործում։

Այժմ միասնական աղոթք բարձրացնենք առ Ամենակարողն Աստված մեր վիրավոր զավակների ապաքինման, մեր նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։ Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ մեր հայրենիքը, Իր Սուրբ և պատվական Խաչի նշանով հալածի երևելի և աներևույթ թշնամիներին, մեր ժողովրդին պահպանի չարի բոլոր փորձանքներից, ամուր պահի մեր հաղթական հավատքն ու ոգին։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող պահի մեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով (Փիլիպ. Դ 7), այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄԷ ԱԳ նախարար․ «Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել» ԿԳՄՍ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանն ազատվել է աշխատանքից Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը (տեսանյութ) Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊԶինծառայողներից մեկը, ով հոկտեմբերի 1-ից կապի դուրս չէր եկել, ողջ ու առողջ է. Արեն ՄկրտչյանՇեշտակի նվազելու է հացի, մսի և կաթնամթերքի արտադրությունը. Հայաստանն ու Արցախը՝ պարենային անվտանգության խնդրի առաջ COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը. ՍաղաթելյանԻնչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. MediaportՀայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր պնդումը. Ոսկանյան Իմ գնահատմամբ՝ հակառակորդի կենդանի ուժի կորուստները երկու անգամ ավելի շատ են, քան մերը. Արտակ ԴավթյանՀայտնի են դպրոցական արձակուրդների օրերը Կոչ եմ անում վաղը միանալ մտավորականների հավաքին, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին. Կարին Տոնոյան Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով Մեզ հեքիաթներ էին պատմում, որ մենք ուժեղ ենք. նորանշանակ նախարարի սկանդալային հարցազրույցը Al Jazeera-ին` նախքան պաշտոնը ստանձնելը Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ ԻսպիրյանԴիմել եմ ՌԴ դեսպանին՝ Շուշիի 5 թանգարաններից ցուցանմուշները դուրս բերելու համար․ Աննա Կոստանյան Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստԳերիների թվի վերաբերյալ տվյալների հրապարակումը կարող է վտանգել նրանց կյանքը և առողջությունը․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան Նիկոլի և Արայիկի բոլոր կողմնակիցներն արժանի չեն ձեռքսեղմման. ինձ համար դուք հայ չեք, թուրքից վատն եք. Արամ Գաբրիելյանով Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին Ստի 44 օրերը. ինչպես էին մոլորեցնում «հպարտ» քաղաքացիներին«Պարզվել է՝ ինչպես է ադրբեջանական զրահատեխնիկան հարավի անտառներով մտել Շուշի»Լուսացույցների փոփոխություն՝ մի քանի խաչմերուկներում․ ՃՈ Սահմանը զատելիս՝ հայկական մի քանի գյուղ կարող է Ադրբեջանին անցնել ըստ GPS-ի թվի. Yerkir.am ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը Իմ առաջարկած ուղին միակ ճշմարիտն է, որը թույլ կտա զսպել հակառակորդի ախորժակը․ Սամվել Բաբայանը` Փաշինյանին Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համարՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն «Անհասկանալի վիճակ է, արդեն մարդ նստած տեղը գժվում է». Անդրանիկ Հարությունյան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարինԻրանում սպանվել է երկրի միջուկային հարցերով գլխավոր մասնագետը Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարի հետՌուս խաղաղապահները Արցախում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են ԱդրբեջանինԱրա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվելՏավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Փորձում էին մանիպուլյացիայի ձևով մեզ խեղճացնել. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումիցՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch»-ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ գերիների իրավունքների հարցը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք․ Աննա Հակոբյանը՝ բուժվող զինվորներին Հենրիխ Մխիթարյանի, Քիմ Քարդաշյանի և այլ հայտնիների անունից կեղծ տեղեկություններ են տարածվում Դեկտեմբերի 1-ից բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. ՔԿԾ Միայն բանակի գոյությունն է ուժ ծնում, ծնում իրավունք, երկիրը պահելու հնարավորություն. Շուշան ՍտեփանյանՎարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Ամենադիտված