ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կա տուժած
SocietyՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտակայքում բախվել է երկու ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արծրուն Գ․, ծնված 1986 թ․) և «KIA Optima» (վարորդ՝ Սամվել Ղ․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
«Opel Astra G» մակնիշի ուղևոր Լիլիթ Գ․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները փակել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: