Ի՞նչ միասնական մոտեցում. Արցախի մասին կոնկրետ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները. Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականՔննարկեցինք ստեղծված իրավիճակը, իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, մենք եւ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրեցինք մեր տեսակետները, կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե այսինքն միասնական մոտեցո՞ւմ է լինելու, նա արձագանքեց. «Ի՞նչ միասնական։ Արցախի մասին կոնկրետ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, վերաբերմունքը շատ մանրամասներով, դետալներով»։
Սաղաթելյանը նշեց, որ որեւէ որոշում չի կայացվել։