Հանդիպմանը որևէ դավաճանության մասին խոսք չի եղել. Սուրեն Սահակյան
Քաղաքական«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ճեպազրույցին ասաց. «Մեր կուսակցությունը միասնական դիրքորոշում չունի: Եթե այս պահին անվտանգության խնդիր կա դրված սեղանին, ապա մենք դեմ չենք լինի Արցախի անկախության ճանաչմանը»:
Նա նշեց, որ Արցախի անկախության ճանաչման հարց չի քննարկվել, այլ քննարկվել են տարբեր կողմերի դիրքորոշումներ. «Վարչապետը իր դիրքորոշումը չի հայտնել, նա համաձայնել է այնտեղ հնչած շատ կարծիքներին: Այն, ինչ վարչապետը ասել է այդ հանդիպման ընթացքում, հնչել է նաև հրապարակային տիրույթում: Խոսել ենք ընդհանուր տիրող իրավիճակի մասին, որևէ դավաճանության մասին խոսք չի եղել »,- ընդգծեց Սուրեն Սահակյանը: