ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան 

Ես աղաչում եմ Ձեզ` շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը. Ղարաբաղի ռուսական համայնքը դիմել է Պուտինին

Արցախ

Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) ռուսական համայնքի ղեկավարն եմ, դիմում եմ Ձեզ ինչպես իմ, այնպես էլ իմ հայրենակիցների անունից, ովքեր գոյության խոր արմատներ ունեն այս հողի վրա (ես մեծացրել եմ որդիներիս, թոռներ եմ մեծացնում): Ես աղաչում եմ Ձեզ շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը, որը նենգորեն  սանձազերծվեց  մեր դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից: Ավելին, չնայած սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանագրին, Ադրբեջանը շարունակում է անդադար ռազմական գործողությունները ոչ միայն շփման գծում, այլ նաեւ անօդաչուներով կասետային ռումբերի կիրառմամբ  թիրախային ռմբակոծություններ է իրականացնում Ստեփանակերտում, Շուշիում եւ այլ հայկական քաղաքների եւ գյուղերի դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների եւ կենսագործունեության այլ օբյեկտների ուղղությամբ: Մահանում են խաղաղ բնակչությունը, այդ թվում` երեխաներ եւ ծերեր, երեք ռուս լրագրող ծանր վիրավորվել է:

Այսօր մենք ռուսական համայնքում մոտ 1500 հոգի ենք: Կարող էինք եւ ավելի շատ լինել, եթե չլիներ ​​ԽՍՀՄ-ի չարաբաստիկ փլուզումը: Այդ ժամանակ շատերը մեկնեցին Ռուսաստան` աշխատանք փնտրելու եւ իրենց հայրենիք Արցախում մնացած ընտանիքները պահելու համար: Այսօր, երբ շրջափակման մեջ է ոչ միայն Արցախը, այլեւ` ամբողջ Հայաստանը, երբ ադրբեջանական թնդանոթներից եւ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերից կրկին հարվածում են քաղաքներին եւ գյուղերին, երբ ահաբեկիչ զինյալները կտրում են խաղաղ բնակիչների գլուխները եւ հրկիզում նրանց տները, վտանգը կախված է ոչ միայն Արցախի, այլեւ, ինչպես ասում են քաղաքական գործիչները, Կովկասի գլխին: Սա սարսափելի վտանգ է նաեւ այստեղ ապրող ռուս ժողովրդի համար: Ո՛չ, մենք չենք պատրաստվում լքել մեր տները, փախչել` մեր հարազատներին եւ հայ ընկերներին դեմ առ դեմ թողնելով ատելի թշնամու հետ, որը չի խնայում ո՛չ տարեցներին, ո՛չ էլ երեխաներին: Նաեւ` այն պատճառով, որ մեր մեջ կան անօգնական մարդիկ` հաշմանդամ եւ թույլ: 1940 թվականին ծնված մեր հայրենակից Նինա Կուզովան պարալիզացված պառկած է հարեւան տան նկուղներից մեկում. բժշկական ցուցումների համաձայն նրան Երեւան տեղափոխելու ոչ մի հնարավորություն չկա:

Համոզված եմ, որ Դուք` հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ լավ գիտեք, իսկ դա հայտնի է ամբողջ աշխարհում (ինչպես պարզվում է` Ալիեւից եւ Էրդողանից բացի), որ Ղարաբաղը  հնուց հայկական հող է: Ռուսները հայտնվել են Ցարաբաղում (Արցախում) ռուսական զորքերի կողմից դրա ազատագրման պահից սկսած ղարաբաղյան մելիքների (իշխանների)` Պետրոս Մեծին ուղղված քրիստոնյա հայ ժողովրդին պարսկական ճնշումներից պաշտպանելու համար խնդրանքով: 1861 թվականին Ալեքսանդր Երկրորդ ռուսական ցարը ներկա էր Ստեփանակերտ քաղաքում Տիրոջ Պայծառակերպության ռուսական ուղղափառ եկեղեցու օծմանը: Այդ մասին վկայում են Շուշիի ռուսական գերեզմանոցները:

Ալիեւի եւ Էրդողանի պնդումները, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, կատարյալ սուտ են, ինչպես նաեւ` այն փաստը, որ Ղարաբաղի հայերը ագրեսոր եւ բռնազավթիչ են: Այո, 1992-1994 թվականներին Արցախի սակավաթիվ ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանելով մեր կյանքի եւ ազատության իրավունքը, անվտանգության գոտի ստեղծեցին մեզ համար 30 տարով: Իմ խորին համոզմամբ` այդ հողերը կարող են վերադարձվել միայն հայկական Լեռնային Ղարաբաղի անկախ եւ անվտանգ ճանաչման միջոցով:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք` Արցախում ապրող ռուս ժողովուրդը, ով այս երկիրը նաեւ իր հայրենիքն է համարում, չենք հավատում Ադրբեջանի նախագահի կեղծ խոսքերին, որը համաշխարհային հանրությանը հավաստիացնում է Արցախի ինչ-որ անհարատեւ ինքնավարության մեջ Ադրբեջանի կազմում: Մենք վախենալու բան ունենք: Մենք հայերի հետ միասին արդեն վերապրել ենք 20 հազար հայերի կոտորածը 1920-ի մարտին Շուշիում, 1988-ի Սումգայիթը, ապա` Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան եւ այլ ողբերգությունները, քանի որ այդ ժամանակ ռուսները եւս վտարվեցին եւ սպանվեցին: Առավել եւս, որ այժմ մեր դեմ պատերազմին միացել են նաեւ Ռուսաստանում արգելված արմատական ​​իսլամիստական ​​կազմակերպությունների ահաբեկիչները:

Գիտեմ, որ վերջերս ռուս զինվորականները ոչնչացրեցին Ադրբեջանի` Ղարաբաղի դեմ պատերազմի համար ահաբեկիչների պատրաստման կենտրոնները Սիրիայում: Սակայն ահաբեկիչներն արդեն կռվում են Ղարաբաղում: Ադրբեջանն ահաբեկիչների օջախ է դարձել: Նրանք պետք է ոչնչացվեն դեռ Ադրբեջանում, քանի որ դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար: Արցախն այսօր դիմակայում է այդ սարսափելի սպառնալիքին:
Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մի տվեք Ադրբեջանին եւ Թուրքիային անել իրենց սեւ գործը` Ցեղասպանությունը, ոչնչացնել մեզ` Արցախի քրիստոնյաներիս` հանուն պանթուրքիստական ​​գաղափարով հիվանդ իրենց անողոք իսլամիստական ​​արմատականության: Հուսով եմ, որ իմ նամակը Ձեր կողմից որպես SOS ազդանշան կընկալվի:

Ամեն ժամ վճռական քայլերի ենք սպասում մեր հարազատ Ռուսաստանից, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանին ստիպելուն խաղաղություն ապահովել եւ արդարացիորեն լուծել ընդհանուր ղարաբաղյան խնդիրը»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում
Ամենադիտված