Ավտովթար Արագածոտնի մարզում. կա վիրավոր
Emergency CaseԵրեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ուջան գյուղի բնակիչ, 51-ամյա Սաշիկ Հ.-ն իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Ուջան գյուղի բնակիչ, 45-ամյա Կարինե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: