Ռուսաստանը համաձայն չԷ Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշման հետ. Լավրով
RussiaՌուսական կողմը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի շուրջ Անկարայի դիրքորոշման հետ: Այդ մասին, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիայի դերը Ղարաբաղում. այո, մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել է Թուրքիան, որը մի քանի անգամ նաեւ (Ադրբեջանի) նախագահ Ալիեւն է արտահայտել, այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,-ասել է նախարարը՝ հանդես գալով ռուսաստանյան ռադիոկայաններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «հայտարարություններն այն մասին, որ առկա է եւ թույլատրելի հակամարտության ռազմական լուծումը, մենք չենք կարող կիսել»: